Փոփոխականն իրենից ներկայացնում է հիշողության արկղ, որին անուն է վերագրված։ Այդ նպատակով կարելի է հիշողության արկղի անունը կարելի է օգտագործել ծրագրի մեջ։ Երկու հենքային գործողությունները, որոնք կատարվում են փոփոխականների հետ, նշանցում արժեք գրանցելն և արժեքի կարդալու գործողություններն են։

    Փոփոխականներ հայտարարելու համար հարկավոր է նշել փոփոխականի տեսակը և փոփոխականի անունը։ Եթե հայտարարվում է նույն տեսակի մի քանի փոփոխականներ, ապա նրանց անունները գրվում է իրարից ստորակետով անջատված, նշելով փոփոխականի տեսակը միայն մեկ անգամ։ Օրինակ․

    Ինչպես նշվել էր նախկին դասերում, հենքային տիպի փոփոխականների համար գոյություն ունեն այսպես կոչված Wrapper կլասներ։ Այդ կլասներն օգտագործում են այն դեպքում, երբ անհրաժեշտ է օգտագործել թվային, տրամաբանական կամ սիմվոլային արժեքները որպես օբյեկտ։ Բավականին հաճախ նրա անհրաժեշտությունը կապված է արժեքների ձևափոխման հետ։ Ամենից պարզ և հաճախ օգտագործվող դեպքն այն է, երբ տեքստային փոփոխականում գրված թիվը պետք է ձևափոխել թվային տիպի փոփոխականի։ Դիտարկենք հետևյալ իրավիճակը՝ ունենք 321 արժեքով Number փոփոխականը և "123" արժեքով NotANumber փոփոխականը։

    Հանրահաշվական են են համարվում այն օպերատորները, որոնք նախատեսված են թվային արժեքների հետ աշխատելու համար և որոնց գործողությունը հանդիսանում է հանրահաշվական հիմնական գործողությունների հաշվարկը, որոնցից են գումարումը, հանումը, բազմապատկումը և բաժանումը։

    Կայքը հովանավորվում է մաթեմատիկայի նախկին ուսուցիչ Հարություն Սարգսյանի կողմից

    2019 www.alphazero.ru