Հենքային տիպի փոփոխականներ

Փոփոխականն իրենից ներկայացնում է հիշողության արկղ, որին անուն է վերագրված։ Այդ նպատակով կարելի է հիշողության արկղի անունը կարելի է օգտագործել ծրագրի մեջ։ Երկու հենքային գործողությունները, որոնք կատարվում են փոփոխականների հետ, նշանցում արժեք գրանցելն և արժեքի կարդալու գործողություններն են։

Փոփոխականնների հետ աշխատելու համար սկզբից անհրաժեշ է այն ստեղծել։ Այսինքն հիշողության մեջ հարկամոր է ինչ-որ եղանակով նշել այն վայրը, որում պետք է գրվի արժեքը և որից կարդացվի արժեքը։ Կախված այն բանից, թե ինչպիսի տվյալներ պետք է պահպանվի փոփոխականի մեջ, պետք է ընտրվի հիշողության արկղի չափը։ Մյուս կողմից Ջավա տվյալները խիստ տարբերակված են։ Այնպես որ զարմանալի չէ, որ փոփոխականն ստեղծելիս (այսինքն հիշողություն հատկացնելիս), բացի նրան անուն վերագրելիս, նշվում է նաև նրա տեսակը։

Առանձնացնում են փոփոխականների հենքային տեսակները (նրանց նաև անվանում են պարզ կամ հասարակ տեսակներ) և փոփոխականների կլասսային տեսակ (նրանց նաև անվանում են հասցեավոր փոփոխականներ)։

Բացի տեքստային տիպի փոփոխականները, որն, ի դեպ, որը համարվում է փոփոխականների հենքային տեսակ, Ջավայում գոյություն ունեն այլ տիպի փոփոխականներ, որոնք օգտագործվում են թվերի, սիմվոլների և տրամաբանական փոփոխականների համար։ Պատմենք նրանց մասին։

Թվային տեսակները լինում են ամբողջ թվային և իրական։ Ջավան ունի 4 տեսակի ամբողջ թվերի փոփոխականներ՝ byte, short, int և long: Այդ տիպի փոփոխականների տարբերությունը միայն ընդունվող արժեքների միջակայքն է, որոնք ունեն այս կամ այն տեսակը։ Վերը թվարկված ամբողջ արժեքներով փոփոխականները գրված են իրենց ընդունվող արժեքների հնարավորության աճման կարգով։ Ընդունվող արժեքների ամենափոքր միջակայքն ունի byte տիպը, իսկ ամենից շատ արժեքներ կարող է ընդունել long տիպը։ byte տիպի փոփոխականը ընդունում է արժեքներ -128-ից մինչև 127 (-27-ից մինչև 27-1) միջակայքից: short տիպի փոփոխականը կարող է ընդունել -32768-ից մինչև 32767 (-215 -ից մինչև 215-1) միջակայքից արժեքներ: int տիպի փոփոխականները ընդունում են արժեքներ -2147483648 ից մինչև 2147483647։ Վերջապես, long տիպի փոփոխականը կարող է ընդունել արժեքներ -9223372036854775808-ից մինչև 9223372036854775808։ Գործնականում փոփոխականի այս կամ այն տիպը օգտագործելը որոշվում է տեխնիկական պայմաններից։ Այնուամենայնիվ նշված փոփոխականների տեսակներից int տիպն ունի հատուկ նշանակություն։ Հետագա դասերում մենք օգտագործելու ենք այդ տեսակը։ Պատճառը հանդիսանում է փոփոխականների ավտոմատ տիպերի փոփոխությունը թվաբանական գործողությունների ժամանակ։ Այդ մասին կխոսանք նաև հետագայում, միայն հիշենք, որ փոփոխականին ամբողջ արժեք վերագրելիս այն կունենա նշված փոփոխականների տեսակներից որևէ մեկը, ավելի հաճախ int տեսակը։

Իրական թվերի հետ գործ ունենալու ժամանակ նախատեսված է փոփոխականների երկու տեսակ՝ float և double: Ինչպես ամբողջ թվերի ժամանակ, այստեղ ևս տարբերությունը նրանց ընդունվող հնարավոր արժեքների տիրույթի չափն է։ Այստեղ double տիպի համար հատկացվում է 2 անգամ ավելի մեծ հիշողություն, այդ պատճառով այն ունի արժեքների ավելի լայն տիրույթ։ float տիպի փոփոխականը հնարավորություն է տալիս աշխատել մինչ 3,4x1038 արժեքների հետ։ Փոփոխականի կարգը կազմում է 3,4x10-38: Արժեքի ճշգրտությունը կազմում է նրա գրառման սկզբնական 8 թվանշանները։ Այդ նույն ժամանակ double տիպի փոփոխականը կարող է ընդունել 1,7x10308 և 1,7x10-308 արժեքներ։ Թվի գրառման ճշգրտությունը կազմում է 17 նիշի ճշգրտությամբ։ Ամբողջովին ակնհայտ է, որ double տիպի փոփոխական ունենալը անհամեմատ ավելի նախընտրելի է։ Իրական թվերի հետ աշխատելիս մենք հետագայում օգտագործելու ենք այդ տիպը։ Պատճառը ոչ թե նրանում է, որ այն ավելի մեծ տիրույթի արժեքներ է ընդունում, այլ այն, որ այն կապված է գործողության արդյունքի ավտոմատ որոշվող տիպի հետ։

Որոշ իմաստով թվային տիպին նմանություն ունի char սիմվոլային տիպը։ Այդ տիպի փոփոխականի ընդունվող արժեքները տառեր են։ Այդ char տիպը նման է ամբողջ թվերի փոփոխականների տիպերին այն իմաստով, որ նրանցում պահվում է սիմվոլի համապատասխան կոդը, որոնք առկա են կոդային աղյուսակում։ Սիմվոլների կոդերի հիշվող արժեքներն են 0-ից 65535-ը։

Փոփոխականների հենքային տեսակներից է նաև փոփոխականի boolean տիպը։ Այդ տիպի փոփոխականն ընդունում է 2 արժեք՝ true (ճիշտ) և false (սխալ): Չնայած թվացող պարզությանը, այդ տիպը Java-ում խաղում է բավականաչափ կարևոր դեր։ Այդ տիպի փոփոխականները և տրամաբանական գործողությունները, որոնք վերադարձնեւմ են boolean տիպի արժեք, օգտագործվում են շատ հաճախ։ Բանը նրանումն է, որ ի տարբերություն այլ լեզուների, օրինակ C++_ի, պայմանային գործողությունները ընդունում են միայն տրամաբանական արժեքներ։

Ինչպես արդեն նշել ենք, բացի նշված փոփոխականներից, գոյություն ունեն փոփոխականների կլասսային կամ հասցեային տեսակը։ Այդ տիպի փոփոխականները որպես իրենց արժեք պարունակում են հիշողության հասցեներ, որոնցում գտնվում են կլասսների կրկնօրինակներ։

Վերջին ավելացված նյութերը

 

Ստեղծել վեբ կայք ukit համակարգում

Спонсор сайта - Кофе Лима

 

Free Joomla! templates by AgeThemes