Բնական, ամբողջ, իռացիոնալ և ռացիոնալ թվեր

Բնական թվերն են՝ 1, 2, 3, ... : Մենք այն կնշանակենք N-ով՝ N={1; 2; 3; ...}

Ամբողջ թվերն են՝ բնական թվերը, նրանց հակադիրները և 0-ն։ Այն նշանակում են Z տառով՝ Z={0; -1; 1; -2; 2; -3; 3; ...}

Ռացիոնալ թվերն են այն թվերը, որոնք ներկայանում են ամբողջ թվերի հարաբերության տեսքով՝

\[\frac{m}{n}; \quad n \neq 0, \quad n \in Z, m \in Z\]

Ռացիոնալ թվերի բազմությունը նշանակում են Q տառով`

\[Q = \left\{ \frac mn; \quad n \neq 0, \quad n \in Z, m \in Z    \right\} \]

Հետագայում մեզ հարկավոր կլինի իմանալ իռացիոնալ թվի սահմանումը․

Այն իրական թիվը, որը հնար չէ ներկայացնել ամբողջ թվերի հարաբերության տեսքով, կոչվում է իռացիոնալ թիվ։ Իռացիոնալ թվերի բազմությունը նշանակում են I տառով։

 

Անցնել դասին համապատասխան թեստ

 

 

Ստեղծել վեբ կայք ukit համակարգում

Спонсор сайта - Кофе Лима

 

Free Joomla! templates by AgeThemes