Հոդվածների այցերի քանակը
79247

Փոփոխական մեծություն

Մարդը, բնության երևույթները հետազոտելիս և իր պրակտիկ գործունեության ընթացքում, հանդիպում է բազմաթիվ զանազան տեսակի ֆիզիկական մեծությունների․ այդպիսիք են ժամանակը, երկորությունը, ծավալը, արագությունը, զանգվածը, ուժը և այլն։ Դրանցից յուրաքանչյուրը, կախված այն խնդրի պայմաններից, որտեղ նա դիտարկվում է, ընդունում է կամ տարբեր արժեքներ, կամ միայն մեկ արժեք։ Առաջին դեպքում մենք գործ ունենք փոփոխական մեծության հետ, իսկ երկրորդ դեպքում՝ հաստատուն մեծության հետ։

Եթե չափման որաշ միավոր ընտրենք (ինչպես մենք այդ արեցինք երկարության մասին խոսելիս), մեծության յուրաքանչյուր արժեքը կարելի է թվով արտահայտել։ Մաթեմատիկան սովորաբար վերանում է դիտարկելի մեծությունների ֆիզիկական իմաստից, հետաքրքրվելով նրանց լոկ թվային արժեքներով։ Վերանալու, աբստրահվելու այդ օրինաչափ պրոցեսի մասին ահա թե ինչ է ասում Ֆ․ Էնգելսը։ Նշելով, որ "մաթեմատիկայի առարկան իրական աշխարհի տարածական ձևն ու քանակական հարաբերություններն են", Էնգելսն այնուհետև շարունակում է "բայց որպեսզի ի վիճակի լինենք այդ ձևերն ու հարաբերությունները մաքուր տեսքով հետազոտել, անհրաժեշտ է դրանք բոլորովին անջատել իրենց բովանդակությունից, վերջինս մի կողմ թողնելով իբրև ինչ որ կարևորություն չունեցող․ այդպիսի ճանապարհով մենք ստանում ենք կետեր, որոնք զուրկ են չափումներից, գծեր, որոնք զուրկ են հաստությունից ու լայնությունից, զանազան a-եր ու b-եր, x-եր ու y-ներ, հաստատուն ու փոփոխական մեծություններ․․․"։

 Փոփոխական մեծության մուծումը մաթեմատիկայի մեջ, —այդ սովորաբար կապում են Դեկարտի անվան հետ, —վիթխարի կարևորություն ունեցող իրադարձություն է եղել։ Մաթեմատիկան հնարավորություն է ստացել ոչ միայն քանակական հարաբերություններ հաստատելու հաստատուն մեծությունների միջև, այլև ուսումնասիրելու բնության մեջ տեղի ունեցող պրոցեսներ, որոնցում մասնակցում են նաև փոփոխական մեծություններ։ Ֆ․ Էնգելսն այդ հանգամանքն ընդգծում է հետևյալ բառերով՝

"Մաթեմատիկայում շրջադարձային կետ հանդիսացավ փոփոխական մեծությունը։ Դրա շնորհիվ մաթեմատիկայի մեջ մուտք գործեցին շարժումն ու դիալեկտիկան և հենց դրա շնորհիվ էլ անհապաղ անհրաժեշտ դարձավ դիֆերենցիալ և ինտեգրալ հաշիվը․․․"

Վերջին ավելացված նյութերը

Free Joomla! templates by AgeThemes